«Ոչ ոք չգիտի, թե ինչ նկատի ուներ Թրամփը «միջուկային փորձարկումների» մասին խոսելիս (հավանաբար, նա ինքն էլ չգիտի)։ Բայց նա ԱՄՆ-ի նախագահն է, և նման խոսքերի հետևանքներն անխուսափելի են: Ռուսաստանը ստիպված կլինի ինքնուրույն գնահատել լիարժեք միջուկային փորձարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցի իր անգլալեզու օգտահաշվում:               
 

Նիկոլին գրավել է Պապ թագավորի՝ եկեղեցու դեմ իրականացրած հարձակողական քաղաքականությունը

Նիկոլին գրավել է Պապ թագավորի՝ եկեղեցու դեմ իրականացրած հարձակողական քաղաքականությունը
06.11.2025 | 16:00

Եկեք հասկանանք, թե ինչո՞ւ իրականությունից կտրված Նիկոլ Փաշինյանը, ով այդքան սիրում է տարբեր պատմական կերպարների հետ համեմատվել (անգամ կերպարային նմանակմամբ), չի համեմատվում և որպես պատմական «прототип» չի ընտրել, ասենք, Արտաշես Առաջին Բարեպաշտին, Լևոն Երկրորդին, Գագիկ Առաջինին կամ Հեթում Առաջինին, ովքեր հայոց պատմության մեջ անջնջելի հետք են թողել, եղել են պետականստեղծ արքաներ, այլ ամեն անգամ իրեն համեմատում է պատմության մեջ բավականին հակասական կերպար հանդիսացող, շատ կարճ ժամանակահատված կառավարած, արկածախնդիր Պապ թագավորի հետ։ Կասկած չունեմ, որ Նիկոլը փայլուն տեղյակ է թվարկածս արքաների գործին ու քաղաքական գործունեությանը, սակայն նախապատվությունը տալիս է Պապին։

Փաշինյանը, որպես իր համար պատմական «прототип» ընտրելով Պապ թագավորին՝ իր խոսքում քանիցս կրկնում է, թե «այս անգամ Պապ թագավորը չի մեռնելու»։ Սրան զուգահեռ նա մանիպուլացնում է այն թեզը, թե իբր «խոսել» է Հայոց պատմության ակադեմիականի հետ, և գիրքն իրեն հուշել է, որ «չկրկնի պատմության սխալները և դասեր քաղի նրանից»։ Սա Փաշինյանի կողմից արհեստականորեն ստեղծված պնդում է, որպեսզի տպավորություն թողնի, թե իբր պատմությունն է իրեն «հուշում»։ Իրականում, սակայն, դա նրա իսկ հորինած թեզն է, որն ուղղակի փորձում է ներկայացնել այլ «ռակուրսով»։

Նիկոլն իր վարքագծով ու գործողություններով փորձում է նմանակել տխրահռչակ Պապ թագավորին, սակայն այստեղ կա մի առանցքային տարբերություն․ Պապն, այնուամենայնիվ, դավաճան չէր, այլ ընդամենը անփորձ երիտասարդ, ով տաքգլուխ կերպով հակասության մեջ էր մտել Ներսես Մեծի հետ, փորձում էր բոլոր նախարարներին ենթարկել իրեն, իսկ իր էքսցենտրիկ վարքագծով հաճախ հրահրում էր անհասկանալի պատերազմներ՝ չգնահատելով դրանց ռիսկերն ու անդառնալի հետևանքները։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Պապն իր կողքին չուներ ֆեյքերի բանակ՝ սուտն ու կեղծիքը քողարկելու և իրեն «ուժեղ տղա» ներկայացնելու համար։

Այո՛, Պապը շատ հակասական կերպար էր, չուներ պետական մտածողություն և հաճախ գործում էր դրսի շահերի տրամաբանությամբ՝ ինչպես և Փաշինյանը։ Սակայն հանուն արդարության պետք է արձանագրել՝ Պապը դավաճան չէր։ Ճիշտ է, հակապետականության աստիճանը երկուսի մոտ էլ բավական ընդգծված էր, բայց այստեղ ևս Փաշինյանն է «չեմպիոնը»։

Թերևս Նիկոլին գրավել է Պապի կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակողական քաղաքականությունը, որը, ըստ պատմական աղբյուրների, իրականացվում էր Հունաց եկեղեցու պատվերով։ Այդ նույն ոգով էլ այսօր Փաշինյանն է հարվածում եկեղեցուն՝ փորձելով սեփական «աղանդը» ներդնել ու պետականացնել։ Ի դեպ՝ ինչպես Նիկոլը, Պապը ևս սիրում էր տարբեր խարդավանքներ կազմակերպել, երկրի ներսում քաոս սարքել, ինչի արդյունքում իրենից հետո (40 տարի անց) պետությունը դադարեց գոյություն ունենալուց, և միայն 400 տարի անց հնարավոր եղավ նոր պետական համակարգ ստեղծել։

Այնպես որ, Պապ թագավորի հետ համեմատվելն ու պատմությունից դասեր քաղելու մասին հայտարարությունները նիկոլական բլեֆի հերթական ձևերից մեկն են․ չափից ավելի լուրջ մի վերաբերվեք դրանց։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ